Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Հայաստանում խաղամոլությունը հսկայական չափերի է հասել։ Այն լայնորեն տարածված է ոչ միայն Երևանում, մեծ քաղաքներում, այլ նաև հեռավոր մարզերում։ Տավուշի մարզում խաղամոլությունը տարածված է նաև զինվորականության մեջ, շատ զինվորականներ իրենց ամբողջ ռոճիկը մսխում են առցանց խաղադրույքներ կատարելով։ Հետաքրքիր է, որ գյուղերում նաև խաղամոլ հարսներ կան։ Գյուղում իմանում են, թե այսինչ ընտանիքի հարսը ինչ գումարի խաղադրույքներ է կատարել։
Ոսկան Սարգսյան